Ականի պայթյունից հետո ադրբեջանցին փորձում է չոքեչոք փախչել


Ականի պայթյունից հետո ադրբեջանցին փորձում է չոքեչոք փախչել
Նոյեմբեր 30 22:00 2021

«Ադրբեջան պոստֆակտում» թելեգրամ-ալիքը տեսանյութ է հրապարակել երեկ Ջրականում տեղի ունեցած պայթյունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական վերահսկողության տակ անցած Ջրականում (Ջաբրայիլ) ադրբեջանցի Նաթիգ Մամեդովը շինարարական աշխատանքների ժամանակ է պայթել ականի վրա։ Նրա ոտքն անդամահատել են։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Հիշեցնենք` նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինծառայողներ են վիրավորվել ադրբեջանական վերահսկողությանն անցած Վարանդայում (Ֆիզուլի)։ Դեպքը տեղի է ունեցել տվյալ տարածքում ծառայություն իրականացնելու ժամանակ. ականի պայթյունից հետո զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց։