Ադրբեջանի ոչ մի ԱԳ նախարարի, նախագահի մտքով չի անցել այս ամենը ներկայացնել որպես փաստարկ․ Աշոտյան


Ադրբեջանի ոչ մի ԱԳ նախարարի, նախագահի մտքով չի անցել այս ամենը ներկայացնել որպես փաստարկ․ Աշոտյան
Նոյեմբեր 30 18:23 2021

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

 
 
 

«2010-ի՝ վարչատարածքային բաժանման շահարկված օրենքի մասին.

 

• Այդ օրենքն ընդունվել է 1995-ին:

 

• Այդ օրենքը կորցրել է իր ուժը 2017-ին:

 

• Այդ օրենքով, օրինակ, Վրաստանի հետ սահմանն էլ է նկարագրված, բա ինչի՞ այդ դեպքում մինչև հիմա դելիմիտացված չի:

 

• Այդ ո՞ր երկրի ներքին օրենսդրությամբ է որոշվում երկրի արտաքին սահմանը:

 

• Այդ սահմանի մի կողմում ՀՀ-ն էր, մյուս կողմում՝ Արցախի Հանրապետությունն է, որն ունի Սահմանադրություն, որում ասվում է՝ իր իշխանությունը տարածվում է այն տարածքների վրա, մինչև կոնֆլիկտի վերջանական կարգավորումը, որոնք գտնվում են իր վերահսկողության տակ:

 

• Սրանք այս հարցում ավելի անբարոյական են, քան Ալիևը։ Ադրբեջանի ոչ մի ԱԳ նախարարի կամ նախագահի մտքով երբևէ չի անցել այս ամենը որևէ տեղ ներկայացնել որպես փաստարկ»: