Հղի Սերենա Ուիլյամսը մերկ լուսանկարվել է Vanity Fair-ի համար (լուսանկար)


Հղի Սերենա Ուիլյամսը մերկ լուսանկարվել է Vanity Fair-ի համար (լուսանկար)
Հունիս 27 18:48 2017

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը լուսանկարվել է Vanity Fair-ի տիտղոսաէջի համար: Ամերիկացի թենիսիստուհին պետք է ծննդաբերի օգոստոսին: Նա պատմել է, թե ինչպես է արձագանքել հղիության մասին լուրին. «Ինչպե՞ս եմ խաղալու Ավստրալիայի բաց առաջնությունում: Այս տարի ցանկանում էի հաղթել Ուիմբլդոնում»:

Նա նաեւ խոստովանել է, որ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչից առաջ քույրն իմացել է իր հղիության մասին, իսկ մրցաշարի կազմակերպիչներին տեղյակ չեն պահել: Վինուս Ուիլյամսը Սերենայի մրցակիցն էր եզրափակիչում եւ պարտություն է կրել:

Սերենա Ուիլյամսը նաեւ մտադիր է երեխա ունենալուց հետո վերադառնալ մեծ սպորտ: