Ադրբեջանում ռազմական ուղղաթիռ Է կործանվել. Կան զոհեր և վիրավորներ


Ադրբեջանում ռազմական ուղղաթիռ Է կործանվել. Կան զոհեր և վիրավորներ
Նոյեմբեր 30 12:46 2021

Այսօր ՝ ժամը 10:40-ի սահմաններում, Ադրբեջանում գտնվող «Գարահեյբատ» ավիացիոն զորավարժարանում, ուսումնական թռիչքներ կատարելիս վթարի է ենթարկվել պետական սահմանապահ ծառայության ռազմական ուղղաթիռը:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին ասված է պետական սահմանապահ ծառայության և գլխավոր դատախազության համատեղ հայտարարությունում։

Վթարի հետևանքով ուղղաթիռի անձնակազմի անդամների շրջանում կան զոհեր և վիրավորներ։

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության և գլխավոր դատախազության ղեկավար կազմը դեպքի վայրում է: Միջադեպի կապակցությամբ կատարվում են համատեղ քննչական գործողություններ։