«Հիշո՞ւմ եք, ոնց էր Դավիթ Տոնոյանը Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ճոճվող կարմրջի վրա պարում». Ո. Սարգսյան


«Հիշո՞ւմ եք, ոնց էր Դավիթ Տոնոյանը Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ճոճվող կարմրջի վրա պարում». Ո. Սարգսյան
Նոյեմբեր 29 16:32 2021

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Դատարանը 2 ամսով երկարաձգել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կալանքի ժամկետը, նրա փաստաբանական թիմը այդ առթիվ հայտարարություն է տարածել։ Հիշո՞ւմ եք, ոնց էր Դավիթ Տոնոյանը Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ Գորիսի մոտ ճոճվող կարմրջի վրա պարում, երբ նույնիսկ դպրոցականին է հայտնի, որ ճոճվող կամրջին չեն պարում, ռեզոնանս կարող է առաջանալ; Դավիթ Տոնոյանը պատերազմից առաջ հոխորտում էր՝ նոր պատերազմ, նոր տարածքներ, իբր թե Արցախի հարակից 7 շրջանները մշակել, հորով-մորով էին արել, նոր տարածքներ գրավելու կարիք կար։ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցած, սատանի հետ դաշն կնքած բոլորը վաղ թե ուշ պատժվելու են, Դավիթ Տոնոյանը՝ վկա»։