Իսրայելում COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարական հանձնաժողովը հավանություն է տվել բոլոր օտարերկրացիների համար երկրի սահմանների փակմանը 14 օրով՝ «oմիկրոն» նոր շտամի բռնկման պատճառով: Այս մասին ասված է երկրի վարչապետ Նաֆտալի Բենեթի գրասենյակի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Որոշումներն ուժի մեջ կմտնեն կիրակի (28 նոյեմբերի, 2021 թ.) կեսգիշերից և ուժի մեջ կլինեն 14 օր։ Բոլոր օտարերկրյա քաղաքացիներին արգելվում է մուտք գործել Իսրայել, բացառությամբ հատուկ հանձնաժողովի կողմից հաստատված դեպքերի։ Իսրայելի անվտանգության գլխավոր ծառայությունն ակտիվացնում է բջջային հեռախոսների մոնիթորինգը՝ «Օմիկրոն» նոր հիրմնամանրէով հաստատված վարակվածներին հետևելու, նրանց տեղորոշելու և վարակման շղթան ընդհատելու համար։
Պատվաստված կամ ապաքինված իսրայելցիներն Իսրայել ժամանելուն պես պետք է կատարեն ՊՇՌ թեստ, որից հետո նրանք կանցնեն տնային կարանտինի», - գրված է գրասենյակի հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ նոր շտամի դեպքում ներկայիս պատվաստանյութերը կարող են այդքան էլ արդյունավետ չլինել։
ԱՀԿ-ն նաև հայտնել է, որ այս շտամն ավելի արագ է տարածվում, քան իր նախորդները, ինչի մասին վկայում է Հարավային Աֆրիկայի փորձը:
Հետևաբար, նոր շտամը կարող է վարակել ավելի շատ մարդկանց, ներառյալ նրանց, ովքեր ապաքինվել են այլ շտամներից: Կազմակերպությունը կոչ է արել բոլոր երկրներին ավելի մեծ ուշադրություն դարձնել կորոնավիրուսի նոր շտամի ուսումնասիրությանը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ նոր շտամի դեպքում ներկայիս պատվաստանյութերը կարող են այդքան էլ արդյունավետ չլինել։
ԱՀԿ-ն նաև հայտնել է, որ այս շտամն ավելի արագ է տարածվում, քան իր նախորդները, ինչի մասին վկայում է Հարավային Աֆրիկայի փորձը:
Հետևաբար, նոր շտամը կարող է վարակել ավելի շատ մարդկանց, ներառյալ նրանց, ովքեր ապաքինվել են այլ շտամներից: Կազմակերպությունը կոչ է արել բոլոր երկրներին ավելի մեծ ուշադրություն դարձնել կորոնավիրուսի նոր շտամի ուսումնասիրությանը։
Չպատվաստվածները յոթ օր ինքնամեկուսացման մեջ կմնան՝ պայմանով, որ կորոնավիրուսի երկրորդ թեստի արդյունքը բացասական լինի։










