ՌԴ-ում Ալիևին ասել են՝ եթե ռազմական սադրանքները շարունակի, ռուսական կողմից կոշտ պատասխան կլինի. Ավագյան


ՌԴ-ում Ալիևին ասել են՝ եթե ռազմական սադրանքները շարունակի, ռուսական կողմից կոշտ պատասխան կլինի. Ավագյան
Նոյեմբեր 27 19:48 2021

Երեկվա բանակցությունների ժամանակ մեծքիթ ադրբեջանցուն (Ալիևին) ռուսական կողմից ասվել է, որ եթե Ադրբեջանը շարունակի լինել Թուրքիայի կամակատարը և կազմակերպի ռազմական սադրանքներ, ապա Ռուսաստանի կողմից պատասխանը շատ կոշտ կլինի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բորիս Ավագյանը:

«Ասվել է նաև, որ Արցախի կարգավիճակի հարցը կլուծվի Մինսկի խմբի շրջանակներում, ինչպես նաև վերջնագիր է դրվել՝ հնարավորինս սեղմ ժամկետներում վերադարձնել բոլոր հայ կալանավորվածներին և ռազմագերիներին»,- գրել է Ավագյանը:



loading...