Ադրբեջանի սոցկայքերում անհանգստություն կա. Եթե Թուրքիայում տնտեսական ճգնաժամը ուժեղանա, ապա իրենք, թեկուզ առժամանակ, կմնան առանց թուրքկական տանիքի.քաղաքագետ


Ադրբեջանի սոցկայքերում անհանգստություն կա. Եթե Թուրքիայում տնտեսական ճգնաժամը ուժեղանա, ապա իրենք, թեկուզ առժամանակ, կմնան առանց թուրքկական տանիքի.քաղաքագետ
Նոյեմբեր 27 16:33 2021

Ադրբեջանի սոցկայքերում Թուրքիայի դեպքերի կապակցությամբ անհանգստություն կա: Մտահոգված են, որ եթե Թուրքիայում տնտեսական ճգնաժամը ուժեղանա ու վերածվի քաղաքական ճգնաժամի, ապա իրենք, թեկուզ առժամանակ, կմնան առանց թուրքկական տանիքի՝ առանց մեծ եղբոր: Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ 

«Սակայն սոցկայքերի ադրբեջանցի ՛՛ծռերը՛՛ կարծում են, որ մեծ եղբորը կարող են փոխարինել Իսրայելը, Բրիտանիան ու Պակիստանը: Հովանավոր ունենալու սինդրոմը, որը պետք է լուծի իրենց հարցերը, Ադրբեջանում նույնպես լայն տարածում ունի ու դա լավ է, թող իրենք էլ իրենց համար մի որևէ ՛՛Սևրի պայմանագրի՛՛ առասպել ստեղծեն ու դրանով ապրեն:

Պակիստանի մասով չեմ կարող կարծիք հայտնել, սակայն Իսրայելի ու Բրիտանիայի համար Ադրբեջանը հետաքրքիր է միայն որպես օգտագործվելիք մատերիալ ու նման բարեկամներ ունենալու պարագայում թշնամիների կարիք չկա:

Պարզ է, որ Ադրբեջանն իրենց պետք է որպես գործիք հարևանների հետ կոնֆլիկտների մեջ մտնելու ու իրենց, ոչ թե Ադրբեջանի, խնդիրները լուծելու համար»,-գրել է նա: