Մեքսիկայում ավտոբուսի վթարի հետևանքով 21 մարդ է զոհվել


Մեքսիկայում ավտոբուսի վթարի հետևանքով 21 մարդ է զոհվել
Նոյեմբեր 27 14:23 2021

Մեքսիկայում ուղևորատար ավտոբուսի՝ բնակելի շենքին բախվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Հիվանդանոց է տեղափոխվել տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած 27 մարդ:

Նախնական տվյալներով՝ ողբերգության պատճառը եղել է տրանսպորտային միջոցի արգելակման համակարգի խափանումը: