Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արտահերթ նիստ է հրավիրել և որոշում կայացրել կորոնավիրուսի նոր տեսակը դասակարգել որպես «մտահոգիչ տեսակ»։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
«Հարավային Աֆրիկայում գրանցված կորոնավիրուսի նոր տեսակը մտահոգիչ է։ Այն ավելի շատ մուտացիաներ ունի, քան մյուս տեսակները»,-հայտնել են ԱՀԿ-ից։
Նշվում է, որ այս պահին առկա պատվաստանյութերը նվազագույն արդյունավետություն կարող են ունենալ նոր շտամի նկատմամբ։ Մասնագետների խոսքով այս տեսակն ավելի վարակիչ է, քան դելտա շտամը։
Մեծ Բրիտանիայի գիտնականները հայտնում են, որ շտամը պարունակում է 32 մուտացիա։










