«Սոչիում թաղվեց սահմանազատման ու սահմանանշման միջազգային իրավունքն ու մեխանիզմը»․ Սաքունց


«Սոչիում թաղվեց սահմանազատման ու սահմանանշման միջազգային իրավունքն ու մեխանիզմը»․ Սաքունց
Նոյեմբեր 26 22:54 2021

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սոչիում թաղվեց սահմանազատման ու սահմանանշման միջազգային իրավունքն ու մեխանիզմը և այս իրավիճակը փոխելու հնարավորությունները, սա է իրականությունը, ․․․
Սրանով Բրյուսելում՝ միջազգային հարթակներում, ենթադրյալ հանդիպումների խոսակցության թեման դարձավ առարկայազուրկ։
Հայաստանն ամբողջությամբ և անթաքույց ենթարկացվեց Պուտինի կառավարմանը․․․
Ու այդպես էլ ոչ մի ջանք չթափվեց Հայաստանի միջազգային սուբյեկտայնության վերականգնման ուղղությամբ․․․
Գոնե գերիների անվերապահ վերադարձի խնդիրը լուծվեր․․․»։

 
Աղբյուրը` Արթուր Սաքունց