|
«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի գրառումը․ «Էս արդեն խնդալու էլ չի։ Ինչու էր ինձ թվում, թե հեղափոխական իշխանության համար պատերազմում կռված ու վիրավորված մեր զինվորների վերականգնումն ավելի կարևոր պետք է լինի, քան իր սեփական պարզունակ կոմֆորտը, իսկ իրականում - փառասիրությունը։ Հիշեցնեմ, որ բյուջեում փող չլինելու պատճառով Առողջապահության նախարարությունը մինչև տարեվերջ դադարեցրել է վիրավոր զինվորների պետպատվերով բուժումը։ Ու նենց էլ չի, որ Ալեն Սիմոնյանը հիմա ոտքով, կամ սովորական մեքենայով է գնում աշխատանքի։ Այդ ի՞նչ չտեսնված մեծ ծախսեր 5 ամսում առաջ եկան եղած մեքենայի վրա, որ դրա շահագործումը հանկարծ դարձավ աննպատակահարմար։ |
Աղբյուրը` Հովսեփ Խուրշուդյան










