Գլուխդ պատո՛վ ես տվել, դու ո՞վ ես, որ Սյունիքից զորքը հետ քաշելու հրաման տաս. Վանեցյանը՝ Փաշինյանին


Գլուխդ պատո՛վ ես տվել, դու ո՞վ ես, որ Սյունիքից զորքը հետ քաշելու հրաման տաս. Վանեցյանը՝ Փաշինյանին
Նոյեմբեր 25 16:35 2021

«Տո գլուխդ պատով ես տվել, դու ո՞վ ես, որ Սյունիքից զորքը հետ քաշելու հրաման տաս»,- այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ինքն է հրաման տվել Սյունիքում զորքերը հետ քաշելու։

«Երբ առաջին անգամ ձերբակալվել էի, դուրս եկա ինձ հարցրեցին՝ «դուք ի՞նչ կանեիք, չէի՞ք ստորագրի իր փոխարեն լինեիք»։ Ասացի՝ ոչ։ Ինձ հարցրեցին՝ «Ստեփանակերտն էր վտանգված», ասացի՝ ոչինչ, թող Ստեփանակերտը տար, բայց Քարվաճառը ու Լաչինը պահեր»։

Վանեցյանը հիշեցրեց, որ կապիտուլյացիայի ակտի ստորագրումից հետո, իր այս խոսքերը մեծ աղմուկ էր բարձրացրել, բայց վստահեցնում է՝ ոչինչ պետք չէր ստորագրել, պարզապես պետք էր գնահատել իրավիճակը։

«Պաշտոնական տվյալներով 25 հազարից ավելի զորք ունեինք Արցախի տարածքում, հետ քաշել, դիրքավորվել Քելբաջարի և Լաչինի տարածքում, ապահովել ՀՀ անվտանգությունը, որն այսօր չունենք։ Ձեզ վստահեցնում եմ՝ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց բայրաքթքարներով չէին կարողանալու գրավեին ոչ Լաչինը, ոչ Քարվաճառը ու հետագայում պաշտպանել Արցախի մայրաքաղաքը, բայց որևէ թուղթ չստորագրել ու պայքարել երկրի, ինքնիշխանության ու անկախության համար։ Այս մարդիկ չեն կարողանում գնահատել իրավիճակը, ստանալ տեղեկատվություն, վերլուծել և որոշում կայացնել»,- ասաց Վանեցյանը։