«Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա, որ մի հատ էլ մեր կյանքում խնդիրներ առաջացնի»․ Վարդևանյան


«Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա, որ մի հատ էլ մեր կյանքում խնդիրներ առաջացնի»․ Վարդևանյան
Նոյեմբեր 25 14:34 2021

Այսօր՝ ՍԴ-ում առողջապահության նախարարի հրամանի վիճարկման դիմումը քննելիս, փաստաբան Արամ Վարդևանյանը նշեց, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարը մտահոգիչ է։

«Եկեք հասկանանք, իրավիճակը մտահոգիչ է, որովհետև, մեր գնահատամամբ, ակնհայտ հակասահմանադրական հրամաններ են ընդունվո՞ւմ ոլորտի լիազոր մարմնի կողմից, թե՞ որ, ենթադրենք, երբ նոր էր կորոնավիրուսային համավարակը տարածվում ՀՀ-ում, Հայաստանի ամենաբարձր պաշտոնները զբաղեցնող անձանցից գնահատականներ էին հնչում, որ՝ «արձանագրում ենք, որ այս վիրուսն այնքան սարասափելի չէ, որքան այդ մասին խոսում են. Նիկոլ Փաշինյան», «կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա, որ մի հատ էլ մեր կյանքում խնդիրներ առաջացնի. Նիկոլ Փաշինյան», «քանի որ կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա. առողջապահության այդ ժամանակվա նախարար՝ Արսեն Թորոսյան»։

Վարդևանյանը հիշեց նաև մեկ այլ դեպք։

«Հենց նույն Արսեն Թորոսյանը ճամփորդությունից վերադառնալիս, լրագրողների հետ զրույցում ծիծաղելով հայտնեց, որ այնտեղից, որտեղից վերադարձել է, մեծ թվով վարակակիրներ կան, և ինքը բոլորին «վարակելու է»։ Ասում էր՝ ա՛յ դուք, լրագրո՛ղ, որ դիմակ եք դրել, դա ձեզ փրկելո՞ւ է․․․ Այս մակարդակի անլրջացնող հայտարարություններ են արվել ՀՀ իշխանության բարձրագույն ներկայացուցիչների կողմից»,- նկատեց փաստաբանը։



loading...