«Ալիևի ասած «միջանցք»-ը ճանապարհ է հասկացել, հետո բացատրել են, որ դա նշանակում է տարածքային ամբողջականության զիջում»․ Ռուբեն Հակոբյան


«Ալիևի ասած «միջանցք»-ը ճանապարհ է հասկացել, հետո բացատրել են, որ դա նշանակում է տարածքային ամբողջականության զիջում»․ Ռուբեն Հակոբյան
Նոյեմբեր 25 13:26 2021

«Այստեղ նստածներից որևէ մեկը հավատո՞ւմ է, որ այս քննարկումը նշանակություն կունենա իր համար․․․ Համոզվա՞ծ եք, որ այն, ինչ ներկայացնում են իրեն, կարդում և հասկանում է՝ ինչ է գրված՝ ունենալով այն փորձը, որ Ալիևի ասած «միջանցք»-ը ճանապարհ է հասկացել, հետագայում երբ բացատրել են, որ «միջանցք» ասելով նշանակում է տարածքային ամբողջականության զիջում, ուզում է ինչ-որ հետ պտտացնել, չի ստացվում․․․ Համոզվա՞ծ եք, որ այսօր փաստաթուղթ ներկայացնի, վաղը չի կեղծի»,- այսօր՝ «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներ» նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, ամբիոնից հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։

«Միակ հարցը, որ պետք է մտնի օրակարգ, դա օր առաջ քշել նրան պետական կառավարման համակարգից»,- հավելեց նա։