Ավտովթար՝ Արագածոտնում. ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտոմեքենան կողաշրջված ընկել է ձորակը


Ավտովթար՝ Արագածոտնում. ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտոմեքենան կողաշրջված ընկել է ձորակը
Նոյեմբեր 25 12:16 2021

Նոյեմբերի 25-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:50-ի սահմանում Ford Galaxy ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի  91-րդ կմ հատվածում՝ Գեղարոտ-Ջամշլու ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, գրում է  shamshyan.com-ը։

 

Վթարի հետևանքով 3 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորենժամանած Ծաղկահովիտի բժշկական կենտրոնի բժիշկները:

 
 
 

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

 

Ըստ աղբյուրիր՝ վթարի պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է, քանի որ ճանապարհը սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանքներ չի կատարել, ճանապարհը մերկասառույցից մաքրելու, աղ ու ավազով մշակելու ուղղությամբ:



loading...