Dior նորաձևության տունը ներողություն է խնդրել Չինաստանում քննադատության պատճառ դարձած լուսանկարի համար


Dior նորաձևության տունը ներողություն է խնդրել Չինաստանում քննադատության պատճառ դարձած լուսանկարի համար
Նոյեմբեր 24 22:41 2021

Ֆրանսիական Dior նորաձևության տունը ներողություն է խնդրել չինուհու լուսանկարի համար, որը Չինաստանում շատերը չեն հավանել, ինչն էլ բոլոքի ալիք է բարձրացրել:

Ինչպես հայտնում է BBC News-ը, չինացի լուսանկարչուհի Չեն Մանը ևս ներողություն է խնդրել իր «անտարբերության» համար: Նրա պատկերած լուսանկարը ցուցադրվել է Շանհայում անցկացված Lady Dior  ցուցահանդեսի ժամանակ:

Ըստ բազմաթիվ հայրենակիցների՝ լուսանկարում պատկերված չինուհու նկարը «վանող է»: Կինը պատկերված է աչքերի շուրջ մուգ դիմահարդարմամբ, ավանդական հանդերձանքով և Dior-ի պայուսակով:

«Մենք հեռացրել ենք այդ աշխատանքը համացանցում քննադատության հայտնվելուն պես: Մենք բարձր ենք գնահատում մարդկանց կարծիքը, հարգում ենք չինացիների զգացմունքները»,- ասվում է ֆրանսիական ընկերության հաղորդագրության մեջ:



loading...