Նիկոլ Փաշինյանը կառուցում է սեփական դղյակը


Նիկոլ Փաշինյանը կառուցում է սեփական դղյակը
Նոյեմբեր 24 22:22 2021

Հոգեվերլուծության սկզբնավորումից ի վեր բազմաթիվ ականավոր գիտնականներ հսկայածավալ աշխատություններով անդրադարձել են անձի վարքագծի ու գործողությունների վրա ենթագիտակցության ազդեցությանը՝ փորձելով ապացուցել, որ շատ հաճախ մարդուն այս կամ այն քայլին դրդում են ոչ միայն և ոչ այնքան գիտակցական, որքան հենց ենթագիտակցական մղումները։

Գիտակցությունն ինչ-որ իմաստով պաշտպանիչ նշանակություն ունի մարդու կյանքում և հիմնականում թաքցնում է ենթագիտակցական այնպիսի ցանկություններ, որոնց արտահայտումը պատեհ չէ կամ կարող է սխալ ընկալվել։ Բայց եթե գիտակցությունը թաքցնում է մարդու ենթագիտակցական մղումների արտաքին արտահայտությունները, ապա նրա գործողություններն ավելի հաճախ մատնում են դրանք։

 

Դա վերաբերում է նաև, իսկ առաջին հերթին՝ քաղաքական գործիչներին ու պաշտոնյաներին, ինչը լավագույնս ապացուցում է Նիկոլ Փաշինյանի օրինակը։ Նա տարիներ, տասնամյակներ շարունակ պայքարել է կամ ցույց է տվել, որ պայքարում է արատավոր երևույթների, թալանի, կոռուպցիայի, կաշառակերության և այլնի դեմ։ Գուցե պայքարի սկզբնական փուլերում նա եղել է անկեղծ, բայց հետագա ընթացքը ցույց է տվել հակառակը։

Իշխանության գալով՝ Փաշինյանն իր գործողություններով ցույց է տվել, որ երիտասարդ տարիքում իրականում պայքարել է այդ երևույթների դեմ ոչ թե այն պատճառով, որ դրանք համարել է արատավոր ու պետության համար կործանարար, այլ որովհետև դրանով զբաղվել են այլք և ոչ թե՝ ինքը։ Այսինքն՝ իրականում Նիկոլ Փաշինյանը պայքարել է ոչ թե իր պայքարի թիրախները վերացնելու, այլ նույն այդ արատների շահառու դառնալու համար։

 

Օրինակները բազմաթիվ են։ Նա մշտապես քննադատել է թիկնազորով շրջելու պաշտոնյաների վարքագիծը, դրա համար անարգանքի սյունին է գամել նրանց բոլորին, ընդ որում՝ բոլոր հնարավոր ամբիոններից, բայց այսօր՝ արդեն իշխանության գալով, շրջում է նախկինում իր քննադատության թիրախների համեմատ բազմապատիկ ավելի մեծ թիկնազորով։



loading...