Ադրբեջանի ԱԳ նախարարը հանդիպել է Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ. քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր


Ադրբեջանի ԱԳ նախարարը հանդիպել է Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ. քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր
Նոյեմբեր 24 19:03 2021

2021 թվականի նոյեմբերի 24-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հումանիտար և մշակութային ոլորտներում ռուս-ադրբեջանական համագործակցության հարցերի շուրջ, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

 
 
 

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։