«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի գրառումը․ «Apple-ից երեկվանից արդեն նախազգուշական նամակներ են գալիս հայաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչների և լրագրողների, որ իրենց հեռախոսներում Pegasus ծրագիր է տեղադրված։ Ոմանց պետք է հասանելիություն ստանալ ընդդիմադիրների նամակագրությանը։
Եվ ոչ միայն: Սեփական թիմակիցներն էլ պաշտպանված չեն: Իսկ արժե զարմանալ, իհարկե` ոչ:
Մի մարդ, ով մտնում է իր ստատուսի տակ քոմենթ գրող «երիտասարդ կնոջ» էջ, նայում նկարներն ու դատողություն անում և դրանով հիմնավորում սեփական քաղաքական թեզերը, 7 միլիոն էլ կծախսի այլոց հեռախոսային նամակագրություններն ու խոսակցությունները լսելու համար: Ծանր է ապրել սեփական վախերի հետ»:










