Զոհված տղերքի 10 000 ծնողներին ինչպե՞ս ես հսկելու, Pegasus-ն է, որ պետք է վախեցնի՞. Խամոյան


Զոհված տղերքի 10 000 ծնողներին ինչպե՞ս ես հսկելու, Pegasus-ն է, որ պետք է վախեցնի՞. Խամոյան
Նոյեմբեր 24 16:05 2021

 

Apple-ից երեկվանից արդեն նախազգուշական նամակներ են գալիս հայաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչների եւ լրագրողների, որ իրենց հեռախոսներում Pegasus ծրագիր է տեղադրված։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

 

Նա, մասնավորապես, նշել է. «Իսրայելական այս լրտեսական ծրագրով հնարավոր է քողարկված ձեւով հասանելիություն ստանալ հեռախոսի նամակագրությանը, լուսանկարներին և տեսանյութերին, կարող է ակտիվացվել տեսախցիկը և խոսափողը։

 
 
 

Ի դեպ, այս ծրագիրն օգտագործվում է նաեւ Ալիեւի կողմից։ Հիմա, ըստ մամուլի հրապարակումների, 7 մլն դոլարով այն ձեռք է բերել անգամ սեփական շողքից հուշտ լինող Նիկոլ Փաշինյանը։

 
 
 

Ժողովրդավարության բաստիոնում, «ըստ օդում կախված լուրերի» «ժողվարչապետը» անգամ սեփական թիմակիցների հեռախոսներն է հսկում (երեկ, ի դեպ, telegram-ում ՔՊ-ականների մեծ հոսք նկատվեց, այդ թվում Անդրանիկ Քոչարյանը)։

 
 
 

Լավ, թիմակիցներիդ հասկացանք, ընդդիմադիրներին էլ՝ մի կերպ, զոհված տղերքի շուրջ 10 000 ծնողներին ինչպե՞ս ես հսկելու, Pegasus-ն է, որ պետք է վախեցնի՞ , ախր վախդ իրենք են, չէ՞»: