Նիդերլանդների խորհրդարանը բանաձևեր է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության և հայ գերիների վերաբերյալ


Նիդերլանդների խորհրդարանը բանաձևեր է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության և հայ գերիների վերաբերյալ
Նոյեմբեր 24 13:37 2021

Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը հայտնում է․ «Նիդերլանդների խորհրդարանը բանաձևեր է ընդունել Հայաստանի դեմ Ադրբեջանի սադրանքների և երկրում ժողովրդավարության բացակայության վերաբերյալ
Ինչպես հայտնում է Նիդերլանդահայ կազմակերպությունների Ֆեդերացիան (FAON: Federation of Armenian Organisations in The Netherlands), նոյեմբերի 23-ին Նիդերլանդների խորհրդարանը երկու բանաձև է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության և հայ գերիների վերաբերյալ։
Բանաձևերից մեկում խորհրդարանը կոչ է անում կառավարությանը՝ համատեղ աշխատել ԵՄ հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության փաստերի վերաբերյալ անկախ հետաքննություն իրականացնելու նպատակով և կարճ ժամանակահատվածում արդյունքների մասին զեկուցել խորհրդարանին։
Երկրորդ բանաձևում հիշատակվում է Ադրբեջանում մարդու իրավունքների, ազատ խոսքի, մամուլի ազատության հարցերում առկա լրջագույն խնդիրների մասին, որոնք գնալով ավելի են խորանում։ Բանաձևն անդրադառնում է նաև Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների խնդրին։
Հաշվի առնելով ս.թ. դեկտեմբերի 15-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին Ադրբեջանի մասնակցությունը՝ մի երկրի, որը հեռու է ԵՄ արժեքներից՝ Նիդերլանդների խորհրդարանը կոչ է անում կառավարությանը՝ ԱլԳ շրջանակում ԵՄ-Ադրբեջան բանակցությունների ժամանակ հետևություններ անել վերոնշյալ իրավիճակներից»։

 
Նիդերլանդների խորհրդարանը բանաձևեր է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության և հայ գերիների վերաբերյալ