Երուսաղեմում հայտնաբերվել է հազվագյուտ 2000-ամյա արծաթե մետաղադրամ (լուսանկարներ)


Երուսաղեմում հայտնաբերվել է հազվագյուտ 2000-ամյա արծաթե մետաղադրամ (լուսանկարներ)
Նոյեմբեր 23 19:48 2021

Երուսաղեմում հայտնաբերվել է հազվագյուտ 2000-ամյա արծաթե մետաղադրամ, որը, ենթադրաբար, հատվել է Տաճարի լեռան հրապարակում, գրում է timesofisrael.com-ը:

Եթե այն իսկապես այնտեղ հատված լինի, ապա մետաղադրամը կարող է համարվել այն սակավաթիվ հայտնաբերված իրերից մեկը, որոնք արտադրվել են սուրբ վայրում:

Մետաղադրամը գտել է 11-ամյա աղջիկը՝ Լիել Կրուտոկոպը: Այն թվագրվում է հռոմեացիների դեմ հրեական մեծ ապստամբության երկրորդ տարուն (մ.թ. 67-68թթ.):

«Սա հազվագյուտ գտածո է, քանի որ մինչ օրս հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված հազարավոր մետաղադրամներից միայն մոտ 30 մետաղադրամ է թվագրվում Մեծ ապստամբության ժամանակաշրջանին», - ասել է Իսրայելի հնությունների վարչության մետաղադրամների բաժնի ղեկավար, դեկտոր Ռոբերտ Քուլը:

 

The silver coin engraved with a cup and the caption
The silver coin with an engraving of the headquarters of the High Priest and the inscription 'Holy Jerusalem' (Yaniv Berman/City of David and the Israel Antiquities Authority)
Liel Krutokop, with the rare silver coin she found (Yaniv Berman/City of David and the Israel Antiquities Authority)
The rare silver coin (Yaniv Berman/City of David and the Israel Antiquities Authority)The silver coin next to a charred coin that was burned in the destruction of Jerusalem (Yaniv Berman/City of David and the Israel Antiquities Authority)Dr. Robert Kool holds the rare silver coin (Yaniv Berman/City of David and the Israel Antiquities Authority)