Էրդողանը մերժել է Թուրքիայում արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկը


Էրդողանը մերժել է Թուրքիայում արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկը
Նոյեմբեր 23 18:23 2021

Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2023 թվականին։

Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ Քեմալ Քըլըչդարօղլուն և Մերալ Աքշեները մեղադրել էին Էրդողանին անգործունակության մեջ և կոչ էին արել արտահերթ ընտրություններ անցկացնել։

«Ի՞նչ արտահերթ ընտրությունների մասին է խոսքը, ընտրությունները կլինեն 2023 թվականի հունիսին»,- հայտարարել է Էրդողանը Անկարայում իր ելույթի ժամանակ։