Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել


Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել
Նոյեմբեր 22 16:23 2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

«Հայաստանի և Բելառուսի ղեկավարները միմյանց տեղեկացրել են երկրներում առկա իրավիճակի մասին: Քննարկվել է նաև ՀԱՊԿ շրջանակներում առկա խնդրահարույց հարցերը:

ՀՀ վարչապետը Բելառուսի նախագահին տեղեկացրել է նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և հնարավոր զարգացումների մասին»,-նշված է հաղորդագրության մեջ: