Թունավորման հետեւանքով 2 երեխա է մահացել


Թունավորման հետեւանքով 2 երեխա է մահացել
Նոյեմբեր 21 19:20 2021

Ռոստովի մարզի Բեսերգենեւսկի շրջանում մի ամբողջ ընտանիք է թունավորվել: Երկու աղջիկ՝ յոթ եւ ութ տարեկան, մահացել են։ Մյուս հարազատները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին հայտնում է Donmash տելեգրամյան ալիքը։

Նշվում է, որ ընտանիքը բաղկացած է 6 հոգուց։ 7-ամյա աղջիկը մահացել է տանը, նրա 8-ամյա քույրը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։ Պարբերականը նշում է, որ մահացած դուստրերը ընտանիքում որդեգրված են եղել։

Եվս երկու մեծահասակ եւ երկու երեխա գտնվում են վերակենդանացման բաժանմունքում՝ թունավորման հատկանիշներով։ Հայտնի չէ, թե կոնկրետ ինչն է եղել տեղի ունեցածի պատճառը։