Ադրբեջանը համաձայնություն է տվել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Բաքու-Երևան ամենաբարձր մակարդակով գագաթնաժողով կազմակերպելուն: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին.
«Ադրբեջանական կողմը միշտ բաց է քաղաքական երկխոսության համար և ողջունում է նման շփումները»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Արևելյան գործընկերության շրջանակներում գագաթնաժողովի գաղափարն առաջարկել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը:










