ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ վստահ է՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հանդիպումը կկայանա, բայց դրա համար կողմերի կոնսենսուս է հարկավոր: Հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Որպեսզի կոնսենսուս լինի, պետք է բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են հանդիպել, համաձայնեն դրա հետ։ Ես վստահ եմ, որ նման հանդիպում տեղի կունենա», - ասել է Լավրովը։










