ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 19-ին Մոսկվայում ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ բանակցություններում կքննարկի կազմակերպության օգնությունը` Լեռնային Ղարաբաղի եւ Մերձդնեստրի իրադրության կարգավորման գործում:
«Ենթադրվում է անդրադառնալ Լեռնային Ղարաբաղում եւ Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորմանը ԵԱՀԿ-ի կողմից աջակցությանն առնչվող հարցերին, ինչպես նաեւ Անդրկովկասում անվտանգության եւ կայունության վերաբերյալ Ժնեւյան քննարկումներում կազմակերպության միջնորդությանը»,- ասված է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։










