ՌԴ-ն արգելել է ավելի քան 16 տոննա ադրբեջանական լոլիկի ներկրումը երկիր. Բեռը հետ է վերադարձվել Ադրբեջան․ «Ռոսսելխոզնադզոր»


ՌԴ-ն արգելել է ավելի քան 16 տոննա ադրբեջանական լոլիկի ներկրումը երկիր. Բեռը հետ է վերադարձվել Ադրբեջան․ «Ռոսսելխոզնադզոր»
Նոյեմբեր 17 22:31 2021

«Ռոսսելխոզնադզոր»-ը թույլ չի տվել Ռուսաստանի տարածք ներմուծել Ադրբեջանից կարանտինային վնասակար օբյեկտներով վարակված լոլիկի խմբաքանակ, հայտնում է «Ռոսսելխոզնադզոր»-ի կովկասյան միջտարածաշրջանային վարչությունը։

Ինչպես հայտնում է minval.az-ը՝ կարանտինային բուսասանիտարական հսկողության ընթացքում Ադրբեջանից բերված 16,5 տոննա քաշով լոլիկի խմբաքանակի ստուգման ժամանակ հայտնաբերվել է Ռուսաստանի համար կարանտինային օբյեկտ (Tomato brown rugose fruit virus):

«Բույսերի կարանտինի մասին» օրենքը խախտելու համար ապրանքների սեփականատերերը ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ ՌԴ օրենսդրությանը համապատասխան։