Ռամոսը կերկարաձգի «Ռեալի» հետ պայմանագիրը


Ռամոսը կերկարաձգի «Ռեալի» հետ պայմանագիրը
Հունիս 26 12:27 2017

Մադրիդի «Ռեալը» մեկ տարով կերկարաձգի թիմի ավագ Սերխիո Ռամոսի հետ գործող պայմանագիրը: Այդ մասին հայտնել է Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, գրում է Marca-ն:

Պերեսի խոսքով՝ իսպանացի պաշտպանի նոր պայմանագիրը նախատեսված է լինելու մինչեւ 2021 թվականը:

31-ամյա Ռամոսը 2005-ի ամռանը «Սեւիլիայից» է տեղափոխվել «Ռեալ», իսկ նրա տրանսֆերը կազմել է 27 միլիոն եվրո: Նա Արքայական ակումբի կազմում անցկացրել է 522 հանդիպում եւ խփել 68 գոլ: