ՀԱՊԿ-ն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին


ՀԱՊԿ-ն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին
Նոյեմբեր 16 21:00 2021

ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին, սակայն հայկական կողմից պաշտոնական դիմումներ դեռ չեն ստացվել, ՌԻԱ Նովոստիին հայտնել են կազմակերպության քարտուղարությունից։

Նշվում է, որ սահմանին հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ քաղաքական ու դիվանագիտական ​​ճանապարհով։