Ռուսաստանն ու Հայաստանը խորհրդակցություններ են անցկացնում 


Ռուսաստանն ու Հայաստանը խորհրդակցություններ են անցկացնում 
Նոյեմբեր 16 18:20 2021

Ռուսաստանն ու Հայաստանը անցկացնում են խորհրդակցություններ դիվանագիտական ու ռազմական խողովակներով, կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը «ՏԱՍՍ»-ի հետ զրույցում։

 

«Օպերատիվ կապով խորհրդակցությունները ընթանում են՝ ռազմական եւ այլ գերատեսչությունների մասով եւ դիվանագիտական խողովակներով»,- ասել է դեսպանը։