Որևէ բան չի փոխվելու, քանի դեռ Հայաստանում գլխավոր հրաման տվողը Նիկոլ Իլհամի Փաշինյանն է. Վրթանեսյան


Որևէ բան չի փոխվելու, քանի դեռ Հայաստանում գլխավոր հրաման տվողը Նիկոլ Իլհամի Փաշինյանն է. Վրթանեսյան
Նոյեմբեր 15 14:25 2021

Նույնիսկ եթե աշխարհի ամենալավ մասնագետին նշանակեն այդ պաշտոնին, որևէ բան չի փոխվելու, քանի դեռ Հայաստանում գլխավոր հրաման տվողը Նիկոլ Իլհամի Փաշինյանն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով ՊՆ նախարարի պաշտոնում Սուրեն Պապիկյանի նշանակմանը։

«ՀԺ-ն հայտարարում է, թե (ան)պաշտպանության նախարար է նշանակվելու Պապիկյան Սուրենը։

Միանգամից սկսվում են քննարկումներ, թե ինչպիսի նախարար կլինի Պապիկյանը, նախորդից լավ, թե՞ նախորդից վատ... Ժողովո՛ւրդ, էլի շեղվում եք իրական խնդրից։

Նույնիսկ եթե աշխարհի ամենալավ մասնագետին նշանակեն այդ պաշտոնին, որևէ բան չի փոխվելու, քանի դեռ Հայաստանում գլխավոր հրաման տվողը Նիկոլ Իլհամի Փաշինյանն է։

Դուք կարող եք կիլոմետրերով խրամատներ փորել ու կահավորել, այլընտրանքային ճանապարհներ կառուցել, Նժդեհի ցիտատների ժողովածուն անգիր անել, բայց եթե վերջում կապիտուլյանտը հրաման է տալիս այն հանձնել, էդ ձեր արյունով ու քրտինքով ու Սփյուռքի փողով արածը մեկ վայրկյանում անցնելու է թուրքերին։

Ինչպես թուրքերին անցան Գորիս–Ստեփանակերտ ու Վարդենիս–Մարտակերտ ճանապարհները և լիքը այլ բան...»,-գրել է Վրթանեսյանը։