Իրանում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել


Իրանում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոյեմբեր 14 18:00 2021

Այսօր 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանի հարավում։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Աղբյուր հաղորդմամբ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իրանի Բենդեր Աբաս նավահանգստային քաղաքից 59 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ բնակվում է շուրջ 352 հազար մարդ: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: