ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը գրել է․ «Տարիներ անց մենք չենք լինի, բայց մեր սերունդները, որոնք կլինեն, մեզ չեն ներելու՝ Վանոյի հետ այսպես վարվելու համար։
Լևոնը, Վանոն, Վազգեն՝ Հայաստանի հանրապետությունն էին։ Լևոնին սարքեցինք ջհուդամասոն, Վազգենին սպանեցինք ԱԺ-ում, Վանոյին սարքեցինք տարագիր, հաղթանակը՝ մութ ու ցուրտ։
Մենք ինքներս հաղթանակը սարքեցինք պարտություն։
Վանոն Հայաստանի Հանրապետության մասին էր...
Երբ պատերազմը հաղթողներին ոչնչացնում ես՝ գնում ես դեպի պարտություն...»։










