«Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատի 15% մասնաբաժինը պատկանում է ՀՀ Կառավարությանը, հնարավոր է այդ մասնաբաժինը գնալով վերադարձվի քաղաքացուն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Կապանի համայնքապետի ՔՊ-ական Դավիթ Դանիելյանը:
Հարցին՝ թե ինչո՞ւ էր փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հետ ընտրություններից առաջ այցելել կոմբինատ, Դավիթ Դանիելյանը պատասխանել է.
«Ես, լինելով քաղաքական թիմի անդամ և լինելով ՔՊ-ից որպես ԱԺ պատգամավոր, նույնպես հետաքրքրված եմ կոմբինատի ապագայի, կոմբինատի ծավալների ընդլայման և կոմբինատի ներսում մեր հայրենակիցների շահերը պաշտպանելու գործում»,-ասաց նա:
Դավիթ Դանիոլյանի փոխանցմամբ՝ կոմբինատում քննարկել են են նոր ատոմակայանի կառուցման և պղնձաձուլարանի ստեղծման հարցերը.
«Լսել ենք քաղաքացիների խնդիրները, պահանջները, առաջարկները, պետք է մի շարք որոշումներ կայացնենք, որի արդյունքում կոմբինատի շահագործումը ավելի շահավետ կլինի սեփականատերերի և Հայաստանի Հանրապետության համար»,- ասել է թեկնածուն:
Դիտարկմանը, որ կոմբինատում Կառավարության կողմից մասնաբաժին վերցնելը դիտարկվում է սեփականատերերից «բիզնես խլելու» փորձ, ՔՊ-ական թեկնածուն արձագանքել է
«Մենք բիզնես խլող չենք, մենք բիզնեսները քաղաքացիներին վերադարձնող ենք»:










