Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին հազարավոր լուսային կոնստրուկցիաներ կզարդարեն Մոսկվան


Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին հազարավոր լուսային կոնստրուկցիաներ կզարդարեն Մոսկվան
Նոյեմբեր 14 01:22 2021

Ավելի քան չորս հազար դեկորատիվ լուսային կառույցներ կոնստրուկցիաներ կզարդարեն Մոսկվան Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին։ Այս մասին ասել է մայրաքաղաքի բնակարանային-կոմունալ տնտեսության եւ բարեկարգման հարցերով քաղաքապետի տեղակալ Պյոտր Բիրյուկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ 

«Ընդհանուր առմամբ կտեղադրվեն ավելի քան 4000 դեկորատիվ լուսային կոնստրուկցիաներ։ Առանձնահատուկ մթնոլորտ կստեղծեն տոնի գլխավոր խորհրդանիշները՝ ամանորյա տոնածառերը։ Տոների նախօրեին մենք կփոխենք շենքերի ճարտարապետական ​​եւ գեղարվեստական ​​լուսավորության աշխատանքները, որպեսզի տոնական տրամադրություն ստեղծենք Մոսկվայի բնակիչների եւ մայրաքաղաքի հյուրերի համար»,-ասել է նա։