Թաիլանդի միապետը Գերմանիա է մեկնել 30 պուդելի ուղեկցությամբ


Թաիլանդի միապետը Գերմանիա է մեկնել 30 պուդելի ուղեկցությամբ
Նոյեմբեր 13 20:55 2021

Թաիլանդի թագավոր Մահա Վաչիրալոնգկորն Ռամա X-րդը Գերմանիա է վերադարձել ավելի քան 250 հոգուց բաղկացած շքախմբի և 30 պուդելի ուղեկցությամբ, հայտնում է The Independent-ը։ 

69-ամյա միապետը մասնավոր ինքնաթիռով Մյունխեն է ժամանել նոյեմբերի 8-ին: Թագավորը հյուրանոցում կմնա 11 օր և վարձակալել է ամբողջ չորրորդ հարկը։ Լուսանկարիչները Ռամա X-րդին նկատել են լողավազան գնալիս։

Գերմանիա կատարած այցը թագավորի առաջին պաշտոնական այցն էր արտասահման՝ քաղաքացիական բողոքներից և թագավորի հասցեին վիրավորանքի մասին օրենքի քննադատությունից հետո։

Թաիլանդի օրենսդրության համաձայն՝ միապետի և նրա մերձավոր ընտանիքի հասցեին զրպարտությունը, վիրավորանքը կամ սպառնալիքը պատժվում է մինչև 15 տարվա ազատազրկմամբ։

Չորեքշաբթի երկրի սահմանադրական դատարանը ցուցարարների պահանջները ճանաչել է որպես «իրավունքների և ազատությունների չարաշահում և պետության անվտանգությանը հասցված վնաս»։

Թագավորին մեղադրել են նաև 2020 թվականի ապրիլին և մայիսին երկրից բացակայելու համար։ Միապետը COVID-19 համավարակի բուռն ամիսներն անցկացրել է իր սիրուհիների հետ՝ գերմանական չորս աստղանի Grand Hotel Sonnenbichl հյուրանոցում:Հենց որ նրա ճամփորդության մասին լուրը տարածվել է սոցիալական ցանցերում, վրդովված թաիլանդցիները Twitter-ում տարածել են «Մեզ պե՞տք է թագավոր» հեշթեգը: