ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն օրերս հայտարարեց. «Եթե միայն Նախիջեւան են ուզում գնան, ապա արդյունավետ ճանապարհ կարող է լինի Խնձորեսկից Բիչենեկ ճանապարհը, ադրբեջանցիները կարող են օգտագործել։ Մենք նույնպես Խնձորեսկից դուրս գանք, շարժվենք դեպի Հորադիզ, Հորադիզից՝ դեպի որ կողմ ցանկանանք»։ Բիչենեկը փոքր քաղաք է Նախիջեւանում` հարավ-արեւելյան ուղղությամբ, սահմանամերձ է Սյունիքի մարզին, մոտակա հայկական համայնքներն են Թասիկը, Սալվարդը, Բռնակոթը, Մուցքը։ Եթե ճանապարհն ուղիղ գծով անցնի Խնձորեսկից դեպի Բիչենեկ, ապա Սյունիքը կկիսվի` մեծ մասը կմնա ճանապարհի այն կողմ։ Դեռ այն ժամանակ, երբ թշնամին ներխուժել էր Սեւ լիճ, մենք տեղեկություն էինք ստացել, որ դա դեպի Ադրբեջան ճանապարհի բացման նախապատրաստություն է:
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն օրերս հայտարարեց. «Եթե միայն Նախիջեւան են ուզում գնան, ապա արդյունավետ ճանապարհ կարող է լինի Խնձորեսկից Բիչենեկ ճանապարհը, ադրբեջանցիները կարող են օգտագործել։ Մենք նույնպես Խնձորեսկից դուրս գանք, շարժվենք դեպի Հորադիզ, Հորադիզից՝ դեպի որ կողմ ցանկանանք»։ Բիչենեկը փոքր քաղաք է Նախիջեւանում` հարավ-արեւելյան ուղղությամբ, սահմանամերձ է Սյունիքի մարզին, մոտակա հայկական համայնքներն են Թասիկը, Սալվարդը, Բռնակոթը, Մուցքը։ Եթե ճանապարհն ուղիղ գծով անցնի Խնձորեսկից դեպի Բիչենեկ, ապա Սյունիքը կկիսվի` մեծ մասը կմնա ճանապարհի այն կողմ։ Դեռ այն ժամանակ, երբ թշնամին ներխուժել էր Սեւ լիճ, մենք տեղեկություն էինք ստացել, որ դա դեպի Ադրբեջան ճանապարհի բացման նախապատրաստություն է:
Ներքին Խնձորեսկի համայնքապետ Երվանդ Մալունցը նման ճանապարհի մասին չի լսել, սակայն նշեց, որ եթե այդպիսի բան լինի, ապա համայնքը դրան դեմ կլինի․ «Ես չեմ կարծում, որ խնձորեսկցիները կողմնակից կլինեն այդ գաղափարին, ես ժողովրդից լսած կարծիքն եմ ասում»:
Փաստորեն, եղե՞լ են զրույցներ, որ իշխանությունները ցանկանում են միջանցքը հենց այս ուղղությամբ տալ։ «Չեմ կարող ասել, ես տեղյակ չեմ։ Ես չեմ հանդիպել մի բնակչի, որը կողմ լինի միջանցքի տրամադրմանը։ Ես չեմ կարող ընտրել այն ուղին, որ մի օր թուրքը գա ու անցնի իմ գյուղով, իսկ ես լինեմ դրա կողմնակիցը, եւ պատմության այդ անընդունելի էջը վերագրվի ինձ»,- ասաց Մալունցը։ Համայնքապետից հետաքրքրվեցինք, թե ինչ վնասներ է կրում Խնձորեսկ համայնքը Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների տեղադրած մաքսակետի պատճառով։ Նա ասաց, որ այդ մասին իմացել են Արմեն Գրիգորյանի հայտարարությունից, իսկ վնասները բոլորս ենք կրում։
Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը, պատասխանելով հարցին, թե երբեւէ Խնձորեսկ-Բիչենեկ ճանապարհ եղե՞լ է՝ նկատի ունենալով, որ պատրաստվում են Ադրբեջանին այդ ուղին առաջարկել, եւ ենթադրվում է, որ այդտեղ ճանապարհ եղել է, որն էլ ուզում են ապաշրջափակել, պատասխանեց․ «Ստեղծվել է մի անհանդուրժելի իրավիճակ, որ նույնիսկ մեկնաբանություն տալ չես կարող։ Անտրամաբանական իրավիճակ: Ինչի՞ մասին է խոսքը։ Մենք այսպես անընդհատ խոսում ենք, որ Ադրբեջանը սա է ուզում, նա է ուզում, սրա դիմաց սա ենք տալիս, նա ենք տալիս․․․, որտե՞ղ են այդ փաստերն ընդհանրապես, բանավոր խոսակցություններից դուրս: Այժմ ժամանակն է, որ խոսենք փաստերի մասով։ Ե՞րբ է Ադրբեջանն ասում, ի՞նչ է ասում, ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերում, ո՞վ գիտի դրա մասին։ Մենք ամեն օր հեռուստատեսությամբ լսում ենք որեւէ բոթ, որի հետ համակերպվելն ուղղակի անհնար է։ Ես չգիտեմ, թե ինչ քարտեզների մասին են խոսում, ինչ պայմանավորվածությունների։ Առհասարակ, Խորհրդային Միության քարտեզների մասին են խոսում, բայց Խորհրդային Միությունը գոյություն չունի, ո՞ր քարտեզներն են դրանք, կամ ինչո՞ւ հենց այդ քարտեզները»։
Արմեն Գրիգորյանի՝ Ադրբեջանին ուղղված այս առաջարկի վերաբերյալ էլ սահմանադրագետ Էդգար Ղազարյանն ասաց․
«Արմեն Գրիգորյանը գիշերը Պետրոսի մոտ մի բան է ասում, հաջորդ օրը մի ուրիշ բան է ասում։ Ոչ մեկը սրան չի հարցնում՝ դու ո՞վ ես, էդ որ ասում ես, էդ ասածներիդ իրավական հիմքերը որո՞նք են, դա ո՞ր միջպետական համաձայնագրերով է կարգավորվում, ի՞նչ իրավական ռեժիմով։ Եթե ադրբեջանցիները Հայաստանի տարածքով պիտի գնան Նախիջեւան, ապա Հայաստանի սահմանապահ ծառայության մի սահմանապահ իրենց անձնագրերը պիտի՞ ստուգի, թե՞ չէ: Բա եթե պիտի ստուգի, Հայաստանի տարածքում Ադրբեջանի քաղաքացիներն առանց վիզայի մուտքի իրավունք ունե՞ն, թե՞ չէ, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ այդպիսի համաձայնագիր կա՞, որ առանց մուտքի վիզայի, իրենց անձնագրերով ՀՀ քաղաքացիներն իրենց տարածք մտնեն, իրենց քաղաքացիներն էլ` Հայաստան։ Բա եթե նման համաձայնագիր չկա, մեկը նրան չի՞ հարցնում՝ դու ինչի՞ հիման վրա ես դա ասում։ Ինքն ասում է, որ Հայաստանի քաղաքացիները կարող են, որոշակի վճար վճարելով, անցնել Կապան-Գորիս ավտոճանապարհով, դե հիմա Սուրեն Պապիկյանը գտնվում է Կապանում, թող ինքը մի հատ զանգի Պապիկյանին, ասի՝ Սուրեն ջան, խնդրում եմ, Երեւան գալիս՝ Սյունիքի մարզկենտրոնից հանրապետության մայրաքաղաք գալիս, մի հատ անցի այդ ճանապարհով, վճարը վճարիր, արի Պետրոսի մոտ ու պատմի, թե ոնց անցար, մանաթո՞վ վճարեցիր, թե՞ դրամով, քեզ թողեցի՞ն, թե՞ չթողեցին, առանց վիզա հնարավո՞ր է, թե՞ ոչ, մեքենադ ձեւակերպեցի՞ն, թե՞ չձեւակերպեցին, քեզ վիրավորեցի՞ն, թե՞ ոչ մի բան չասացին, ո՞նց ես անցել էդ ճանապարհը։ Բա եթե հիմա ինքն ասում է, որ Ադրբեջանի քաղաքացին թող այս ճանապարհով անցնի-գնա, էդ ճանապարհը կա՞, ո՞վ պիտի կառուցի, ո՞նց պիտի լինի։ Մենք էլ ուզում ենք մի քանի խելոք մարդով, սա մի հատ հիմարություն դուրս տա, մենք էլ սկսենք մտածել, թե սա ոնց է անելու, սա, ի վերջո, էդ միջա՞նցքն է, թե՞ միջանցքը չէ։ Սրանք ի՞նչ իրավունք ունեն։ Նույնը վերաբերում է նաեւ Որոտանի հատվածին․․․, մեկը սրանց չի հարցնում՝ բա որ դուք սահմանների դեմարկացիա եւ դելիմիտացիա չեք արել, ո՞վ է որոշել, որ դա Ադրբեջանի տարածք է: Ի՞նչ գործ ունեն Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես գրանցված եւ շահագործվող միջպետական ճանապարհի վրա օտարերկրյա զինվորականները, ո՞վ է ասել, որ դա Ադրբեջանի տարածք է, ո՞ր միջպետական համաձայնագրով են այդ սահմանները որոշվել, այն դեպքում, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մարդկության պատմության ողջ ընթացքում ճանապարհ գոյություն չի ունեցել։ Առաջին անգամ այդ ճանապարհին ադրբեջանական ոստիկանակետ, սահմանակետ, մաքսակետ հայտնվել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում։ Դա չի եղել ո՛չ 1962 թվականին, ո՛չ 1920, ո՛չ 1918, ո՛չ էլ 1912 թվականին։ Ստացվում է, որ․․․ մի հատ Նիկոլ Փաշինյան, մի հատ էլ Արմեն Գրիգորյան կարող են վեր կենալ եւ հարաբերությունների մասին խոսել, որոնցից ոչ մեկի իրավական ձեւակերպումը գոյություն չունի»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով










