«Գտնում ես, որ հանցանք ես կատարե՞լ, գնա դատապապարտվիր». Երվանդ Վարոսյան


«Գտնում ես, որ հանցանք ես կատարե՞լ, գնա դատապապարտվիր». Երվանդ Վարոսյան
Նոյեմբեր 12 23:57 2021

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արձագանքներից իմացա, որ երեկ Նիկոլը խոսել է այն մասին, թե պատրաստ է կանգնել գնդակահարության պատի տակ, եթե այդպես որոշի ժողովուրդը։

Ստիպված եմ հիասթափեցնել նրան։ Եթե որևէ մեկը, իր նման, ներկայանալով իբրև «ժողովուրդ», կամ հանդես գալով «ժողովրդի» անունից նրան կանգնեցնի գնդակահարության պատի տակ, ես կկանգնեմ նրա ու հրաձիգ ջոկատի միջև։ Նրա գնդակահարությունը որքան արդար համարվի, այնքան ապօրինի կլինի։ Իսկ ես, ինչպես այսօր Նիկոլի ապօրինի հրահանգներով իրականացվող սանձարձակ, լկտի ու անբարոյական քաղաքական հետապնդման զոհերին եմ պաշտպանում, ստիպված եմ լինելու պաշտպանել նաև նրա` մահապատժի չենթարկվելու իրավունքը։

Գտնում ես, որ հանցանք ես կատարե՞լ, գնա դատապապարտվիր, բայց միայն օրենքով... Քո գնդակահարությունը նույնքան ապօրինի է, որքան քո այսօրվա տված հրամանները»։