Իրանի միջուկային հարցով ԱՄՆ բանագնաց Մալլին մեկնում է Մերձավոր Արևելք


Իրանի միջուկային հարցով ԱՄՆ բանագնաց Մալլին մեկնում է Մերձավոր Արևելք
Նոյեմբեր 11 20:57 2021
Ուղևորության ընթացքում Մալլին կացելի Արաբական Միացյալ Էմիրություններ, Իսրայել, Սաուդյան Արաբիա և Բահրեն, գրում է azatutyun.am լրատվական կայքը:
 
Պետական դեպարտամենտի հրապարակած հաղորդագրության համաձայն, Մալլին համակարգելու է «Իրանին առնչվող մի շարք մտահոգիչ խնդիրների, այդ թվում` միջուկային գործարքի վերականգնման շուրջ քննարկումները»:
 
Պայմանագիրը 2015 թվականին Իրանը կնքել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Չինաստանի հետ, որոնց միացել է նաև Գերմանիան:
 
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին չեղարկել է իր երկրի մասնակցությունը միջուկային պայմանագրին: Նրան նախագահի պաշտոնում փոխարինած Ջո Բայդենի համոզմամբ, նպատակահարմար է որևէ ձևաչափով վերականգնել այդ պայմանագիրը:
 
Պայմանագրի վերականգնման շուրջ բանակցությունների հերթական փուլը նախատեսված է նոյեմբերի 29-ին Վիեննայում: