«Սա փաստացի նշանակում է դեմարկացիա». Ոսկան Սարգսյան


«Սա փաստացի նշանակում է դեմարկացիա». Ոսկան Սարգսյան
Նոյեմբեր 11 00:42 2021

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Գորիս-Կապան ավտոճանապարհին Ադրբեջանի կողմից մաքսային և սահմանային կետեր դնելը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ճանաչել է այդ տարածքների պատկանելիությունը Ադրբեջանին, ինչը փաստացի նշանակում է դեմարկացիա, թե ի՞նչ իրավական հիմքով, դա Նիկոլ Փաշինյանին է հայտնի։ Կարող է պատահել, որ այսօր՝ նոյեմբերի 10-ին, ինչպես մեկ տարի առաջ՝ 2020թ․ նոյեմբերի 10-ին, Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիոն նոր փաստաթուղթ է ստորագրել և համացանցով ուղարկել Բաքու և Մոսկվա; Չէ որ այն ժամանակ էլ չտեսանք կապիտուլյացիա ստորագրած Նիկոլին։
Սև լճի մոտ հայ-ադրբեջանական զինված ուժերի միև միջադեպի մասին տեղեկությունը տարածելն էր հանրության ուշադրությունը շեղող հնարք կարող է լինել՝ Իլհամի և Նիկոլի պայմանավորվածությամբ»։