|
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Գլխավոր ասամբլեան նոյեմբերի 10-ին հավանություն է տվել նախագահ Ռեջեփ Էրդողանի առաջարկին՝ Ադրբեջանում թուրք զինվորականների մանդատը ևս մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Նշվում է, որ առաջարկն ընդունվել է ձայների մեծամասնությամբ։ Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանը 2020 թվականի նոյեմբերի 17-ին հաստատել էր Ադրբեջան զորքերի ուղարկումը։ Առաքելության տևողությունը մեկ տարի ժամկետով էր։ Առաքելության շրջանակը, անձնակազմի քանակն ու տևողությունը սահմանում է Թուրքիայի նախագահի վարչակազմը։ |










