|
Ռազմավարական հետազոտությունների ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԻՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆ ՈՒ ՀԵՏՈՆ - 3 Թուրքը եղել ու մնում է մեր ԹՇՆԱՄԻՆ։ Պատերազմի օրերին ու դրանից հետո Ադրբեջանի զինված ուժերի կողմից մեր զինծառայողների, ռազմագերիների, քաղաքացիական բնակչության դեմ անթաքույց, ընդգծված դաժանությամբ իրագործած հանցագործություններն ու մեր հոգևոր-պատմամշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը հերթական անգամ ապացուցում են, որ թուրքը չի փոխվել, որ թուրքի նպատակը մեկն է՝ ․ ոչնչացնել հային, ․ խլել հայի հայրենիքը, ․ ոչնչացնել հայի հետքը հայկական հողի վրա։ Ցանկացած ոք, ով կասի հակառակը, միտումնավոր խաբում է ձեզ։ Ցանկացած ոք, ով կքարոզի թուրքի հետ անզեն խաղաղություն, եղբայրություն, ապահով/անվտանգ համակեցություն, միտումնավոր խաբում է ձեզ։ Քանի դեռ թուրքի նպատակը մնում է նույնը, թուրքի հետ խաղաղություն լինել չի կարող։ Այսօր, այս իրավիճակում «խաղաղության դարաշրջան» կոչվածն ընդամենը թուրքական միֆ է, խաբկանք, մեծ կեղծիք, մոլորություն, ՍՈՒՏ։ Նկարում 22-ամյա Երեմյան Մարտիկն է, ում երեկ՝ նոյեմբերի 8-ին, Շուշիի հարևանությամբ ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնելիս սպանեց ադրբեջանական օկուպացիոն զորքերի զինծառայողը»: |











