Թուրքիայում հայկական եկեղեցին դարձրել են ավտոկայանատեղի


Թուրքիայում հայկական եկեղեցին դարձրել են ավտոկայանատեղի
Նոյեմբեր 10 10:07 2021

Թուրքիաիի Էլյազըղ (Խարբերդ) քաղաքի կենտրոնում գտնվող Հայ Ավետարանական եկեղեցին այսօր ծառայում է որպես ավտոկայանատեղի։ Տարածքի սեփականատերը ցանկանում է այստեղ բնակելի համալիր կառուցել, սակայն կառավարությունը թույլ չի տալիս, քանի որ եկեղեցին ներառված է պատմական արժեքների ցուցակում. հայտնում են Twitter-ի օգտատերերը։

Սենթ Ջոն համալսարանի իրավագիտության ֆակուլտետի իրավունքի և կրոնի կենտրոնի պրոֆեսոր և համատնօրեն Մարկ Մովսիսյանը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է հայկական եկեղեցու ավերակների լուսանկարները և գրել. «Դա մի եկեղեցի էր, որտեղ պաշտում էին իմ նախնիները Խարբերդից: Ես շատ կարեկցանք չեմ փնտրում, աշխարհում շատ տխուր պատմություններ կան։ Ընդամենը՝ ընդունում»: