Տղամարդն ապահարզանի դիմում է ներկայացրել կնոջն առանց դիմահարդարման տեսնելուց հետո


Տղամարդն ապահարզանի դիմում է ներկայացրել կնոջն առանց դիմահարդարման տեսնելուց հետո
Նոյեմբեր 10 10:00 2021

Եգիպտոսի բնակիչը որոշել է ամուսնալուծվել կնոջից, որի հետ նոր էր ամուսնացել: Տղամարդը պնդում է, որ չի կարողանում հարմարվել կնոջ բնական տեսքին՝ նրան առանց դիմահարդարման տեսնելուց հետո: Այս մասին գրում է «Oddity Central»-ը։

Ամուսինն ապահարզանի դիմում է ներկայացրել ամուսնությունից մեկ ամիս անց: Նշվում է, որ զույգը ծանոթացել է Facebook-ի միջոցով, որտեղ կինը մշտապես գրավիչ լուսանկարներ էր հրապարակում:  Այնուհետև նրանք մի քանի անգամ հանդիպել են, սակայն տղամարդը, որի անունը չի նշվում, կնոջը դարձյալ գեղեցիկ էր տեսնում և որոշել է ամուսնանալ նրա հետ:

 
 

Խնդիրներն ի հայտ են եկել ամուսնական գիշերվա հաջորդ օրը, երբ ամուսինն առաջին անգամ կնոջը տեսել է առանց շպարի:

«Ես ցնցված էի… նա ընդհանրապես նման չէր այն անձնավորությանը, որին ես հանդիպել էի մի քանի անգամ ամուսնությունից առաջ: Նա ինձ խաբել է, բայց ամուսնությունից հետո ես տեսա նրա դեմքն առանց դիմահարդարման, նա տգեղ է»,- ասել է հիասթափված տղամարդը դատարանում:

Նա նաև հավելել է, որ փորձել է սովորել կնոջ նոր տեսքին, սակայն մեկ ամիս անց այդպես էլ չի կարողացել: