8 անչափ հետաքրքիր ու տարօրինակ փաստեր տարբեր երկրների մասին


8 անչափ հետաքրքիր ու տարօրինակ փաստեր տարբեր երկրների մասին
Նոյեմբեր 9 01:20 2021

1. Ճապոնիայում Դուք կարող եք գրավիչ տղամարդ վարձել՝ Ձեզ հետ հուզիչ ֆիլմեր նայելու ու Ձեր արցունքները մաքրելու համար։

Տոկիոյում հիմնադրված «Ikemeso Danshi» («Գրավիչ լացող տղամարդիկ») ընկերությունն անսովոր ծառայություն է մատուցում։ Մոտավորապես 65 $-ով Ձեր ընտրությամբ մի տղամարդ կգա Ձեր տուն, ֆիլմ կդիտի Ձեզ հետ ու կսրբի Ձեր արցունքները։

2. Ռուսաստանում իշխանություններն արգելել են էմոների գոյությունը, քանի որ նրանք համարվել են սպառնալիք ազգային կայունությանը։

2008 թվականին իշխանություններն օրենք են ընդունել, որով արգելվում է էմո մշակույթը։ Անտի-էմո օրենսդրությունը հենված է այն կանխավարկածի վրա, որ նրանք դեպրեսիա, սոցիալական մեկուսացում ու ինքնասպանություն են քարոզում։

3. Չինաստանում յուրաքանչյուր հեռուստատեսային շոու կամ ֆիլմ, որում պատկերվում է ճանապարհորդություն ժամանակի մեջ, արգելվում է։

 

2011 թվականին Չինաստանի Ռադիոյի, ֆիլմի ու հեռուստատեսության պետական խորհուրդը որոշեց արգելել ժամանակի մեջ ճանապարհորդության մասին որևէ ֆիլմ, հեռուստատեսային նախագիծ և այլն, քանի որ այն զուրկ է դրական մտքերից ու նշանակությունից, — հայտնում է New York Times-ը։

 

Որոշման հիմքում այն ենթադրությունն է, թե ժամանակի մեջ ճանապարհորդելը պատմության մասին կեղծ տպավորություն է ստեղծում, ու չինական հեռուստատեսությունը պետք է դադարի արևմտյան ապրանքներ գովազդելուց ու բացառապես չինական կոնտենտ մատուցի։

4. Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող Նիուե կղզում մետաղադրամների վրա պատկերված են Դիսնեյի ու «Աստղային պատերազմներ»-ի կերպարները։

 

Այս փոքր կղզին ունի մոտավորապես 1200 մարդուց կազմված բնակչություն, բայց հայտնի է իր մետաղադրամներով, որի վրա Mickey Mouse-ն է։

Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող այս ազգը սկսեց Պոկեմոնի հերոսներով, Դիսնեյի արքայադուստրերով ու «Աստղային պատերազմներ»-ի հերոսներով մետաղադրամներ թողարկել՝ տնտեսությունը զարգացնելու ու փոքրիկ թերակղզին ճանաչելի դարձնելու համար։

2014 թվականին պատրաստվեցին ամենաթանկարժեք մետաղադրամները՝ 7.1 գրամ ոսկուց, Mickey և Minnie Mouse-ների, Գուֆիի ու Պլուտոյի կերպարներով։

 

5. Եթովպիայի օրացույցը 7 տարի հետ է աշխարհի մյուս երկրներից։