Ռեփեր Տիմատիի մորը՝ Սիմոնա Յունուսովային, հետեւորդները բազմաթիվ հարցեր են ուղղել, երբ վերջինս հրապարակել է թոռան լուսանկարն անծանոթ աղջկա հետ։ Յունուսովային ինստագրամյան էջի հետեւորդներին հետաքրքրել է, թե ինչպես է Ալիսան վերաբերում նրան, որ հայրը մշտապես նոր սիրելիներ է ունենում։
«Ալիսան բազմաթիվ այլ մանկական գործեր ունի, նա ժամանակ չունի»,- պարզաբանել է Յունուսովան։ Սակայն հետեւորդները կանգ չեն առել եւ շարունակել են Սիմոնյանի մեղադրել սխալ դաստիարակության համար։
«Կարծում էի՝ դուք իմաստուն կին եք։ Բայց ինչպե՞ս կարելի է նման բան թույլ տալ։ Ալիսայի աչքի առաջ կանայք մշտապես փոխվում են, ինչո՞ւ նա պետք է ծանոթանա յուրաքանչյուրի հետ»,- հարցրել է հետեւորդներից մեկը։
Ռեփերի մայրը չի հանդուրժել եւ շոկի է ենթարկել նրա սիրելիների մասին հայտարարությամբ։ Նա նշել է, որ որդին ավելի շատ սիրելիներ ունի, քան թվում է, եւ Սաշա Դոնին միակը չէ։ «Ինչի՞ց եք ենթադրել, որ Ալիսան նույնականացնում է աղջիկներին։ Մեզ մոտ հարյուրից ավելին է»,- խոստովանել է Սիմոնան։










