«Համարյա ամբողջ գիշեր չկարողացա քնել, մտածում էի գրեմ սա թե ոչ , անցել է ուղիղ մեկ տարի։
Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը զոհվեցին տղերքը
Գիշերը ժամը 4։30 էր տղերքը հրամանով իջնում էին Շուշի, տղերքին ասել էին իջնում եք чистка անեք ու գնաք տուն,ըստ հրամանի` հետները միայն ինքնաձիգ, պահեստատուփեր, սաղավարտ ու զրահաբաճկոն վերցնել։ Տղերքը չգիտեին ,որ թշնամին Շուշիի բերդի վրա արդեն դիրքավորված սպասում է նրանց գալուն։
Ճանապարհը դեպի Շուշի անցնում էր մեր պոստերով , հավաքվեցին մեր մոտ ,որ ճամփա ընկնեն։
Տղերքից մեկը` մատնության մսաղացից ողջ մնացած միակ սպան ով պատերազմից մինչ օրս իմ հարազատն է դարձել, դիմեց ինձ,որ իր իրերը վերցնեմ մոտս պահեմ ու գնացին։
Առավոտյան իմացանք ինչ է կատարվել` դարանակալված թշնամին սպասել է տղերքը հասնեն այնպիսի մի կետի, որտեղից արդեն հնարավոր չէր լինի նահանջել ու կրակ է բացել դիպուկահարներից։
Մոտ 2 ժամ 40 րոպե տևած մարտերում զոհվեցին շատերը մյուսները նահանջելու ոչ մի տարբերակ չունեին, սակայն հրաշքով` մեր տանկիստների միջամտությամբ հնարավոր է դառնում ողջ մնացածների դուրս բերումը նշանառության գոտուց։ Նորից կապնվեցի տղերքի հետ , հիվանդանոցում էին, ընկերս խնդրեց,որ իր սպիտակ բաճկոնը, եթե ողջ մնամ հետս հասցնեմ Երևան։ Ողջ մնացի ,բերեցի, հանձնեցի ընկերոջս։
Այդ օրվանից անցել է մեկ տարի, հիշում եմ ամեն ինչ, հիշում եմ բոլորին ։Կհիշեմ ՄԻՇՏ
ԼՈՒՅՍԵՐԻ ՄԵՋ ՄՆԱՔ ՏՂԵՐՔ»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Ոստիկանության նախկին ծառայող Հայկ Սարգսյանը։










